Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը

4 մայիսի 2015, 16:25

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2015 ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 15,077,592.6 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 12-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,495,751.5 հազար դրամ, 513-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 45,315.1 հազար դրամ, 688-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 32,290.5 հազար դրամ և 826-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 25,670.9 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 78-րդ տեղը՝ 336,840.5 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am