«Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում վարժանքների առաջին փուլը
- Նկարագրություն
Ֆոտոալբոմ
«Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում անցկացվող ամենամյա ուսումնական վարժանքների առաջին փուլը: 2015 թվականի առաջին կիսամյակի եզրափակիչ վարժանքները կազմակերպվել են Սյունիքի մարզում՝ «Տրանսգազ»-ի Գորիսի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խմբի մասնակցությամբ:
Երկօրյա ուսումնական վարժանքներն անցել են տարածաշրջանի գազաբաշխիչ կայաներից (ԳԲԿ) մեկի տարածքում և Իրան-Հայաստան մայրուղային գազատարի հատվածներից մեկում:Վարժանքների մասնակիցների առջև դրված է եղել առաջադրանք՝ վերացնել հրդեհի բռնկմամբ վթարը և արտահոսքը գազատարում, ցուցադրել վթարային աշխատանքների կատարման հմտությունները, անվտանգության տեխնիկայի տիրապետումը, միմյանց և օժանդակ ծառայությունների հետ օպերատիվ ու համակարգված փոխգործակցությունը:
Ուսումնական վարժանքների առաջին օրվա սցենարով Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող «Նորավան» ԳԲԿ-ում տեղի էր ունեցել վթար հրդեհի բռնկմամբ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Գորիսի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ, որն օպերատիվ մեկնել է դեպքի վայր, տեղում ձեռնարկել հրդեհաշիջման միջոցներ, մինչև շտապօգնության բրիգադի ժամանելը տուժածներին ցուցաբերել առաջին օգնությունը: Վարժանքների երկրորդ օրվա սցենարով, Իրան-Հայաստան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարում հայտնաբերվել է գազի արտահոսք: «Տրանսգազ»-ի վթարային խմբի աշխատանքը բարդացնում էր այն, որ, ըստ սցենարի, դեպքը տեղի էր ունեցել գազատարի բարձրադիր հատվածներից մեկում:Գորիսի ԳՇՄ-ի մասնագետները սեղմ ժամկետներում վերացրել են արտահոսքը՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Ուսումնական վարժանքների արդյունքներով անցկացված խորհրդակցությանը նշվել է, որ Գորիսի ԳՇՄ-ի վթարային խումբը ցուցադրել է մասնագիտական բարձր ունակություններ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս, ինչպես նաև «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակ:Տեղեկանք
«Տրանսգազ» ՍՊԸ —ի ԳՇՄ-ների վթարային խմբերի ուսումնական վարժանքներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում:
«Տրանսգազ» ՍՊԸ —ն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի դուստր ընկերությունն է: «Տրանսգազ»-ի գործունեության հիմնական տեսակներն են՝
- բնական գազի տեղափոխում,
- տեղափոխվող եւ պահեստավորվող բնական գազի հաշվառում,
- գազի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի ներմղում, պահեստավորում եւ բացթողում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցել է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին
- Մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հերթական ուսումնական վարժանքները Գյումրիում
- Մայիս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Ծաղկաձոր Մարիոթ»-ի աշխատակիցները ծառատունկ են կազմակերպել հատուկ դպրոցի հարակից տարածքում
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)