«Ծաղկաձոր Մարիոթ»-ի աշխատակիցները ծառատունկ են կազմակերպել հատուկ դպրոցի հարակից տարածքում
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները կրկին հյուրընկալվել են Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների մոտ և նրանց մասնակցությամբ ծառատունկ կազմակերպել դպրոցի շրջակայքում՝ ավելացնելով դպրոցին հարակից կանաչ տարածքները և գեղեցկացնելով այգին:
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրը, ավանդույթ դարձնելով, կշարունակի նմանատիպ միջոցառումները, որոնք կհիշեցնեն մանուկներին, որ իրենք սիրված են և մշտապես ուշադրության կենտրոնում, իսկ նրանց մասնակցությունը ծառատունկին էլ ավելի կմոտեցնի սաներին բնությանը: Հյուրանոցային համալիրը անցած տարվա ընթացքում նաև դրամահավաք է կազմակերպել, որի միջոցով նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը վերանորոգել դպրոցի հանգստի սրահը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կառավարումը իրականացնում է MARRIOTT ընկերությունը, որը, որպես հյուրանոցային կառավարման պատասխանատու, առաջնահերթություն է համարում օգնել այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում, քանի որ հզոր միջավայրն ու քաղաքը հասարակության բարեկեցության գրավականն են:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցել է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին
- «Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում վարժանքների առաջին փուլը
- Մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հերթական ուսումնական վարժանքները Գյումրիում
- Մայիս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 849 ԿԲ)