«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ Հաղթանակի 70-ամյակի նախաշեմին լույս է տեսել «Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» գիրք-ալբոմը
Աշխատանքների ամբողջական հավաքածուն լույս է տեսնում առաջին անգամ: Փորձագետների կարծիքով, պատերազմական շրջանի քարոզչական այդ նյութերը պատմական և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը գիրք-ալբոմի հրատարակության առիթով իր խոսքում նշել է. «Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի գործում հայ ժողովրդի հսկայական ներդրման մասին շատ է խոսվել և գրվել: Հարյուր հազարավոր հայեր զենքը ձեռքին պայքարել են, իրենց սխրանքներով անպարտելիության օրինակ դարձել ու նաև կյանքով հատուցել հաղթանակի համար: Մարտական սխրանքներին զուգահեռ, սակայն, կար նաև այլ ճակատ, որտեղ պայքարի կանգնած մարդկանց գործի մասին ավելի քիչ է գրվել: Թիկունքում ծավալվող տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի միջոցով էր, որ բացահայտվեց ֆաշիզմի մարդատյաց էությունը, միևնույն ժամանակ ի ցույց դրվեց մեր մարտիկների խիզախությունն ու մեր ժողովրդի անկոտրուն կամքը»: Ալբոմում տեղ գտած ծաղրանկարների բնօրինակները ստեղծվել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին՝ Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) բազմաշնորհ աշխատակիցների ջանքերով: Հայ արվեստի երախտավոր Սերգեյ Արուտչյանի գլխավորությամբ համախմբված նկարիչների ու բանաստեղծների համար ֆաշիզմի դեմ մղվող անհաշտ պայքարի զինանոցում դիպուկ երգիծանքն էր ու ստեղծագործական վառ միտքը, որ մեր նկարիչներն ու գրողները (Ս. Արուտչյան, Ա.Մամաջանյան, Շ.Հովհանիսյան, Ս. Ռաշմաջյան, Լ.Գենչ, Ս.Վահունի, Ն.Զարյան) ի սպաս են դրել խորհրդային զինվորի հաղթանակին: «Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» գիրք-ալբոմը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով: Ալբոմն ունի QR կոդ, որը պարունակում է գրքիՀասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցել է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին
- «Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում վարժանքների առաջին փուլը
- Մայիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հերթական ուսումնական վարժանքները Գյումրիում
- Մայիս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 780 ԿԲ)