Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում
Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել է 3-ից մինչև 15 տարեկան շուրջ 200 երեխա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աջակցությամբ «Բում բումիկ» ընկերությունը կազմակերպել էր մանկական շոու- ծրագիր: Մանուկների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում, իսկ միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում էին հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները:
Մեծացված լուսանկար (JPG, 876 ԿԲ)