«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանի շնորհավորական խոսքը գազի համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի գործընկերներ,

Սեպտեմբերի առաջին կիրակին մեզ համար նշանակալի իրադարձություն է՝ մենք նշում ենք գազի համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնը, որն այսօր մեր Ընկերությունում համախմբում է ավելի քան յոթ հազար մարդու:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ:

Մեր Ընկերությունը մեկ թիմ է, որը ձգտում է դառնալ լավագույնը: Անձնվեր, բարեխիղճ և միասնական թիմի ուժը հնարավորություն է տալիս մեզ կյանքի կոչել մեր առջև դրված ծրագրերը և հասնել նախանշված նպատակների իրագործմանը:

Մեր երկրում 55-ամյա պատմություն ունեցող գազի տնտեսությունը այսօր կայացած, հուսալի և անվտանգության բարձր մակարդակ ունեցող համակարգ է, որն իր առանցքային դերակատարությունն ունի մեր երկրի գազաէներգետիկ ոլորտի կայուն զարգացման ու տնտեսական առաջընթացի ապահովման գործում:

Իրականացված լայնածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում, որոնց իրագործումը հնարավոր է դարձել «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից ցուցաբերված վստահության, ըմբռնման և համակողմանի աջակցության շնորհիվ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործունեության անցած տարիների ընթացքում հասել է նշանակալի ձեռքբերումների, որոնց հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով, նախաձեռնողականությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով կարողացել են արդյունք ավելացնել ընդհանուր գործին:

Մեր ձեռքբերումների համար շնորհակալություն եմ հայտնում «Գազպրոմ Արմենիա» —ի աշխատակիցներին՝ համարելով, որ ընկերության ամենաթանկ կապիտալը հենց իրենք են: Մենք շարունակելու ենք արժանապատվորեն գնահատել մեր վետերանների կատարած աշխատանքը, կուտակած փորձն ու ձևավորած ավանդույթները, միաժամանակ շարունակելու ենք նաև աջակցել երիտասարդ մասնագետներին՝ կատարելագործելով նրանց գիտելիքներն ու ունակությունները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ընկերության աշխատակիցներին գազի համակարգի մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության մեջ, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր հարազատներին:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն

Վ.Հարությունյան

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am