«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստները հաղթեցին իրանական թիմին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մեկամսյա արձակուրդից հետո 2015 թվականի սեպտեմբերի 2-ից վերսկսել է մարզումները, իսկ սեպտեմբերի 5-ին անցկացրել է իր հերթական միջազգային ընկերական հանդիպումը: Մրցակից ֆուտբոլային թիմը ժամանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից և ներկայացնում էր Մազանդարանի շրջանի Սարի քաղաքը: Իրանցի իրավաբաններից կազմված կանոնավոր թիմն առաջին անգամ էր հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆուտբոլիստների հետ: Խաղն անցել է անզիջում պայքարի պայմաններում, բայց միաժամանակ ընկերական ջերմ մթնոլորտում և ավարտվել 3:2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի: Գոլերի հեղինակ են դարձել ընկերության ֆինանսական բաժինը ներկայացնող երեք ֆուտբոլիստներ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Աբովյանի ԳՍՊԿ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն օղակ
- Սեպտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հանձնաժողովն երկարաձգել է լիցենզիաների ժամկետները
- Սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհավորական խոսքը գազի և նավթի արդյունաբերության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)