«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհավորական խոսքը գազի և նավթի արդյունաբերության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ

4 սեպտեմբերի 2015, 17:45

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ գազի և նավթի արդյունաբերության ոլորտի աշխատողների օրվա առթիվ:

Միշտ հաճելի է գիտակցել մեր աշխատանքի կարևորությունը: Այս ոլորտի մասնագիտությունները, անկասկած, ամենապահանջվածներից են: «Գազպրոմ»-ը պատվով է կատարում իր գլխավոր առաքելությունը. այն է՝ ապահովել բաժանորդներին էներգապաշարներով հուսալի մատակարարում:

Մեր ընկերությունը վաստակել է ամենա հուսալի մատակարարի հեղինակություն և Ռուսաստանում, և արտասահմանում և պահպանել այդ հեղինակությունը մեզ օգնում է ճիշտ որդեգրած կառավարման ստրատեգիան:

Մեր նպատակն է լինել առաջատար, իսկ դա նշանակում է ապահովել մշտական և բազմակողմանի զարգացում:

«Գազպրոմ»-ը ընդլայնում է իր պաշարների բազան և ավելացնում արտադրական հզորությունները և գազի առաքումները դեպի Եվրոպա, ինչպես նաև ակտիվորեն նվաճում է Ասիայի շուկաները: Մենք ստեղծում ենք գազարդյունահանման նոր կենտրոններ, միաժամանակ ընդլայնելով սպառման շուկաները: Այսպես, Արևմուտքում մենք նախատեսել ենք կառուցել «Հյուսիսային հոսք II» գազատարը, Արևելքում մենք ստորագրել ենք պատմական պայմանագիր Չինաստանի հետ, Հարավում՝ իրագործում ենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը: Իրականացված այս աշխատանքների շնորհիվ մեր ընկերությունը ամրապնդել է համաշխարհային առաջատարի դիրքերը որպես արտահանող:

«Գազպրոմ»-ը շարունակում է ակտիվորեն զարգանալ նաև Ռուսաստանում, որտեղ հանդիսանում է գազի հիմնական մատակարար, հանդես գալով նավթարդյունահանող խոշորագույն ընկերությունների քառյակում : Զգալի արդյունքներ է արձանագրում ռուսական տարածաշրջանների գազաֆիկացումը: Ամեն տարի մենք ստեղծում ենք պայմաններ տասնյակ հազարավոր ընտանիքների կյանքի որակը բարելավելու համար: Մենք գիտակցում ենք մեր աշխատանքի կարևորությունը, հատկապես գյուղաբնակների համար, և չենք նվազեցնում լայնածավալ նախագծի իրականացման տեմպերը:

Հարգելի գործընկերներ,

Այս տարի մենք նշում ենք նաև գազի կարևորագույն ենթաոլորտի 60-ամյակը, որն է գազի ստորգետնյա պահեստավորումը:

Շնորհավորում եմ այդ ոլորտում աշխատող բոլոր մեր գործընկերներին: ԳՍՊ զարգացած համակարգի շնորհիվ «Գազպրոմ»-ը ապահովում է հայրենական և արտասահմանյան բաժանորդների հուսալի գազամատակարարումը ամենա պատասխանատու՝ գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում: Մեր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է գործող գազապահեստարանների վերակառուցումն ու ընդլայնումը,ինչպես նաև նորերի կառուցումը:

Հարգելի գործընկերներ,

Մենք դիմավորում ենք մեր մասնագիտական տոնը, ունենալով մեր ետևում պատմական զգալի ձեռքբերումներ, իսկ առջևում՝ հետաքրքիր գլոբալ ծրագրեր: Ես համոզված եմ, որ ձեր արհեստավարժությունը և փորձը հնարավորություն կընձեռեն «Գազպրոմ»-ին հասնել բոլոր նախանշված բարձունքներին:

Սրտանց ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն ձեզ և ձեր մտերիմներին:


«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլեր

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button