«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև 2016թ. ապրիլի 1-ը
Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով.
այն բնակիչները, որոնք մինչև 2016թ. ապրիլի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն