Հայաստանի և Արցախի դպրոցների ու գիշերօթիկ հաստատությունների աջակցությանն ուղղված սոցիալական նախագծի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացրել է հերթական ամենամյա բարեգործական ծրագիրը: Դպրոցականները և գիշերօթիկ հաստատությունների սաները Ընկերության կողմից ստացել են բազմատեսակնվերներ՝ մարզականգույք, համակարգիչներ, հեռուստացույցներ, ինչպես նաև խաղալիքներ:
Նախագիծն առավել հասցեական դարձնելու համար, նվերները փոխանցվեցին ոչ միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության մշտական հոգածության տակ գտնվող դպրոցներին ու մանկատներին, այլ նաև այն հաստատություններին, որոնք համակարգիչների և մարզական գույքի խիստ կարիք ունեին:
Դպրոցներում և գիշերօթիկ հաստատություններում «Գազպրոմ Արմենիա» ընկերության նվերներն ընդունվեցին մեծ խանդավառությամբ, իսկ Գյումրու մանկատան սաները իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ ներկայացնելով իրենց իսկ կազմակերպած համերգային ծրագիրը:
Այս նախաձեռնության միջոցով «Գազպրոմ Արմենիա»-ն նպատակ ունի նպաստել հատուկ խնամքի հաստատությունների երեխաների ֆիզիկական դաստիարակությանն ու ընդահանուր զարգացվածության ապահովմանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և գիտակցելով սոցիալական նշանակության նախագծերի ու նախաձեռնությունների կարևորությունը, 2001 թվականից իրականացնում է տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)