2015 թ. ինն ամիսների ընթացքում հանրապետություն ներկրվել է 1293.2 մլն խ.մ բնական գազ

2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1293.2 մլն խ.մ բնական գազ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 1214.3 մլն խ.մ:

Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 241.3 և 144.1 մլն խ.մ, բնակչության կողմից ՝ 353.7 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսներին 356.1 մլն խ.մ բնական գազ է իրացվել ԱԳԼՃԿ-ների և 119.1 մլն խ.մ՝ այլ սպառողների կողմից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am