Ավարտվել են հանրապետության գազամատակարարման համակարգի աշուն-ձմեռ 2015–2016 թթ. նախապատրաստական աշխատանքները

Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2015–2016 թթ. ժամանակահատվածում հուսալի շահագործման համար: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմռան շրջանում սպառողական շուկային անխափան գազամատակարարում ապահովելու, ինչպես նաև սպառման սեզոնային ու պիկային անհավասարությունները կարգավորելու ուղղությամբ:


Աշուն-ձմեռ 2015–2016 թթ. նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրականացվել են պրոֆիլակտիկ և վերանորոգման մի շարք պլանային աշխատանքներ: Այդ թվում՝ իրականացվել են 33 կմ գազուղու վերականգնման աշխատանքներ, կապիտալ նորոգվել են 49,2 կմ գազաբաշխիչ և 1,9 կմ մայրուղային գազատարներ, վերամեկուսացվել են 4,1 կմ մայրուղային գազատարներ: Բացի այդ, նորոգվել են 19 գազաբաշխիչ կայաններ և 5 չափիչ հանգույցներ, փոխարինվել են 6 և տեղադրվել մեկ նոր գծային փական:

Կատարվել է 146,5 կմ մայրուղային գազատարների և 114,2 կմ ստորգետնյա գազաբաշխիչ ցանցի համալիր դիագնոստիկ հետազոտություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ուժերով իրականացվել է 518.7 կմ գործող ստորգետնյա գազաբաշխիչ գազատարների գործիքային հետազոտություն, կատարվել են 2188 միավոր գազակարգավորիչ կետերի ընթացիկ նորոգումներ, 1969 միավոր կետերի կապիտալ նորոգումներ: Ցածր ջերմաստիճանների պայմաններում կոռոզիայից գազատարների հուսալի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացվել է շահագործվող էլեկտրաքիմիական պաշտպանության 63 կայանի կապիտալ նորոգում և 293 կայանի ընթացիկ նորոգում:

Ավարտվել են աշխատանքները Աբովյանի ստորգետնյա պահեստարան կայանում նախորդ աշուն-ձմեռ ժամանակահատվածում օգտագործած գազի ծավալների վերականգնման և պահեստավորված ծավալների ավելացման ուղղությամբ: Իրականացվել է նաև 9 գազամոտոկոմպրեսորների ընթացիկ նորոգում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am