Աբովյանի ԳՍՊԿ-ում իրականացվում են բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ
Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում (ԳՍՊԿ) ներկայում իրականացվում են բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ՝ փոխարինելով սարքավորումներ և ագրեգատներ:
Վերակառուցումն իրականացվում է Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել հետևյալ միջոցառումները. շահագործվող հորերի կապիտալ վերանորոգում և նոր ստորգետնյա հորերի կառուցում, էլեկտրամատակարարման համակարգի, հորերի մղման պոմպային կայանի կապիտալ վերանորոգում և մի շարք այլ աշխատանքներ:Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ներդրումային ծրագրով նախատեսվում են նաև կայանի արտադրական հարթակի կապիտալ վերանորոգման աշխատանքներ: ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում որոշում է ընդունվել նոր ճնշակայանի կառուցման մասին:«Աբովյանի ԳՍՊԿ-ի ճնշակայանի վերակառուցում» նախագծի մշակման աշխատանքները կիրականացնի մրցութային աճուրդի արդյունքներով ընտրված «Գազպրոեկտ» ընկերությունը: Նոր ճնշակայանը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, այդ թվում նորագույն գազամղիչ ագրեգատներով:
Ներկայում ճնշակայանում գործում են 9 գազաշարժիչային ճնշակներ, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 30 տարին:
Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման նախագծի իրագործումը հնավորություն կընձեռնի զգալիորեն ավելացնել պահեստավորվող բնական գազի ծավալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Նոյեմբեր ամսվա նորությունները
- Նոյեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ հրատարակվեց Հայկական ջազի անթոլոգիան
- «Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցեց աշնանային ծառատունկին
- Նոյեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Հակահրդեհային ուսումնավարժանք Աբովյանի ԳՍՊԿ-ում
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)