Հակահրդեհային ուսումնավարժանք Աբովյանի ԳՍՊԿ-ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ—ն, ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում 2015 թվականի ուսումնավարժական պարապմունքների երկրորդ փուլը: Եզրափակիչ վարժանքները կազմակերպվել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում (ԳՍՊԿ):
Վարժանքի սցենարով սառը ցիկլի հովարանի հարակից տարածքում գազի ուժեղ արտահոսքի հետևանքով բռնկվել է հրդեհ:
ԳՍՊԿ-ի հրշեջ օղակի, էվակուացիոն հանձնախմբի, ինչպես նաև բուժանձնակազմի առջև դրված է եղել մինչև հրշեջ ծառայության մարտական հաշվարկի ժամանելը հրդեհամարման և հրդեհի տեղայնացման աշխատանքներ իրականացնելու, դեպքի վայրից մարդկանց տարհանելու, անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Վարժանքի ավարտից հետո Աբովյանի ԳՍՊԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հակահրդեհային պարապմունքների արդյունքները: Նշվել է, որ ԳՍՊԿ-ի մասնագետները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս, իսկ «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի:
Այնուհետև «Տրանսգազ» ՍՊԸ—ում անցկացվել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են «Տրանսգազ» ՍՊԸ-ի և Աբովյանի ԳՍՊԿ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Տրանսգազ»-ի գծային շահագործման մասնաճյուղերի (ԳՇՄ) պետերը: Մասնակիցներն ամփոփել են այս տարվա վարժանքների արդյունքները, քննարկել են 2016 թվականի ուսումնավարժական պարապմունքների նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Տեղեկանք
«Տրանսգազ» ՍՊԸ —ի ԳՇՄ—ների վթարային խմբերի ուսումնական վարժանքներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան—կայանում:
«Տրանսգազ» ՍՊԸ —ն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի դուստր ընկերությունն է: «Տրանսգազ»-ի գործունեության հիմնականտեսակներն են՝
- բնական գազի տեղափոխում,
- տեղափոխվող եւ պահեստավորվող բնական գազի հաշվառում,
- գազի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի ներմղում, պահեստավորում եւ բացթողում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Նոյեմբեր ամսվա նորությունները
- Աբովյանի ԳՍՊԿ-ում իրականացվում են բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ
- Նոյեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ հրատարակվեց Հայկական ջազի անթոլոգիան
- «Գազպրոմ Արմենիա»-ն մասնակցեց աշնանային ծառատունկին
- Նոյեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)