3200 աշխատողներ ուղևորվել են բժշկական զննության՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման շրջանակում
«Գազպրոմ» ՀԲԸ-ում և «Գազպրոմ» խմբի ընկերություններում 2015թ. ճանաչվել է առողջ ապրելակերպի խթանման տարի (մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի), որի շրջանակներում հաստատվել է առողջ ապրելակերպի խթանման հեռանկարային ծրագիր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա»-ն ևս կմասնակցի վերը նշված ծրագրին: Իրականացված համապատասխան ուսումնասիրությունների և վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 40 տարեկանից բարձր տարիքային խմբի շուրջ 3200 աշխատողների ուղեգրել բժշկական զննության՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման շրջանակում:
Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 5-ին Կապան քաղաքում: Մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից հրավիրված բարձրակարգ մասնագետները իրականացնում են բուժզննություն, որի արդյունքներով ձեռք կբերվեն ապահովագրական փաթեթներ այն աշխատողների համար, որոնց մոտ կհայտնաբերվի սրտանոթային հիվանդություն կամ դրանց առաջացման վտանգ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 936 ԿԲ)