3200 աշխատողներ ուղևորվել են բժշկական զննության՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման շրջանակում
«Գազպրոմ» ՀԲԸ-ում և «Գազպրոմ» խմբի ընկերություններում 2015թ. ճանաչվել է առողջ ապրելակերպի խթանման տարի (մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի), որի շրջանակներում հաստատվել է առողջ ապրելակերպի խթանման հեռանկարային ծրագիր:
Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 5-ին Կապան քաղաքում: Մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից հրավիրված բարձրակարգ մասնագետները իրականացնում են բուժզննություն, որի արդյունքներով ձեռք կբերվեն ապահովագրական փաթեթներ այն աշխատողների համար, որոնց մոտ կհայտնաբերվի սրտանոթային հիվանդություն կամ դրանց առաջացման վտանգ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 935604)