«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ—իդուստրընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ—ն, ավարտել է գազափոխադրմանհամակարգիօբյեկտներում 2015 թվականի ուսումնավարժական պարապմունքների երկրորդ փուլը: Եզրափակիչ վարժանքները կազմակերպվել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում (ԳՍՊԿ):
Աբովյանի ԳՍՊԿ-ում հակահրդեհային ուսումնավարժանքին մասնակցել են կայանի հրշեջ օղակը և վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ: Վարժանքիսցենարովսառը ցիկլի հովարանի հարակից տարածքում գազի ուժեղ արտահոսքի հետևանքով բռնկվելէհրդեհ:
ԳՍՊԿ-ի հրշեջ օղակի, էվակուացիոն հանձնախմբի, ինչպես նաև բուժանձնակազմի առջև դրված է եղել մինչև հրշեջ ծառայության մարտական հաշվարկի ժամանելը հրդեհամարման և հրդեհի տեղայնացման աշխատանքներ իրականացնելու, դեպքի վայրից մարդկանց տարհանելու, անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Վարժանքի ավարտից հետո Աբովյանի ԳՍՊԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հակահրդեհային պարապմունքների արդյունքները: Նշվել է, որ ԳՍՊԿ-ի մասնագետները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս, իսկ «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի:
Այնուհետև «Տրանսգազ» ՍՊԸ—ում անցկացվել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են «Տրանսգազ» ՍՊԸ-ի և Աբովյանի ԳՍՊԿ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Տրանսգազ»-ի գծային շահագործման մասնաճյուղերի (ԳՇՄ) պետերը: Մասնակիցներն ամփոփել են այս տարվա վարժանքների արդյունքները, քննարկել են 2016 թվականի ուսումնավարժական պարապմունքների նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)