Աբովյանի ԳՍՊԿ-ում իրականացվում են բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ
Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում (ԳՍՊԿ) ներկայում իրականացվում են բնական գազի չափիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ՝ փոխարինելով սարքավորումներ և ագրեգատներ:
Վերակառուցումն իրականացվում է Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել հետևյալ միջոցառումները. շահագործվող հորերի կապիտալ վերանորոգում և նոր ստորգետնյա հորերի կառուցում, էլեկտրամատակարարման համակարգի, հորերի մղման պոմպային կայանի կապիտալ վերանորոգում և մի շարք այլ աշխատանքներ:
ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում որոշում է ընդունվել նոր ճնշակայանի կառուցման մասին: «Աբովյանի ԳՍՊԿ-ի ճնշակայանի վերակառուցում» նախագծի մշակման աշխատանքները կիրականացնի մրցութային աճուրդի արդյունքներով ընտրված «Գազպրոեկտ» ընկերությունը: Նոր ճնշակայանը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, այդ թվում նորագույն գազամղիչ ագրեգատներով:
Ներկայում ճնշակայանում գործում են 9 գազաշարժիչային ճնշակներ, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 30 տարին:
Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և արդիականացման նախագծի իրագործումը հնավորություն կընձեռնի զգալիորեն ավելացնել պահեստավորվող բնական գազի ծավալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)