Տոնական և հանգստյան օրերին «Գազպրոմ Արմենիա»-ն սահմանել է հերթապահություն
Տոնական և հանգստյան օրերին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում գործող թվով 47 վթարակարգավարական 1–04 ծառայություններում կշարունակվի շուրջօրյա աշխատանքը՝ ստացված կանչերին արագ արձագանքելու համար:
Բացի այդ, տոնական և հանգստյան օրերին հուսալի և անվտանգ գազամատակարարում ապահովելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանի հրամանով 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը ներառյալ կսահմանվի հերթապահություն՝ գազամատակարարման հետ կապված խնդիրներին հրատապ լուծում ապահովելու համար:
Սահմանված ժամանակացույցի համաձայն, հերթապահությունը կիրականացվի ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, որում ներգրավված կլինեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ու «Տրանսգազ» ՍՊԸ ղեկավար և ինժեներական կազմի աշխատակիցներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 504 ԿԲ)