Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը
ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2015 ֆինանսական տարվա սկզբից հունվար—դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 42,649,961.2 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ—ն` 5,319,374.9 հազար դրամ, 747-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ—ն՝ 137,794.0 հազար դրամ, 766-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 133,318.3 հազար դրամ և 830-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ—ն՝ 122,164.9 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 90-րդ տեղը՝ 1,345,696.5 հազար դրամ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36