«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստները հաղթեցին լրագրողների ֆուտբոլի հավաքականին 6:2 հաշվով
Հունիսի 18-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը անցկացրել է ընկերական հանդիպում լրագրողների ֆուտբոլի հավաքականիհետ: Խաղն անցել է 1/8 ձևաչափով, թիմերը խաղացել են երկու խաղակես՝ յուրաքանչյուրը 35 րոպե տևողությամբ:
Հանդիպումն ավարտվել է 6:2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի: Խաղի 17-րդ րոպեին հաշիվը բացել էր «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական բաժնի պետի տեղակալ, հարձակվող Սպարտակ Արզումանյանը, որը հետագայում դարձել էր ևս երկու գոլի հեղինակ: Մրցակցի դարպասը երկու անգամ գրավել էր նաև կիսապաշտպան Հավհաննես Մամբրեյանը (Երևանի ԳԳՄ): Վեցերորդ գոլի հեղինակը՝ հարձակվող Ռոբերտ Հակոբյանն էր (Երևանի ԳԳՄ):
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում առանձնացել են ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը («Արմենիա» հեոուստաընկերություն) և «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Երկու ֆուտբոլիստներն անվրեպ իրացրել էին 11-մետրանոց հարվածները:
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)