Գազի փոխադրման համակարգը պատրաստ է շահագործման 2016–2017թթ. ձմռան ժամանակաշրջանում

Աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստման շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից գազափոխադրման համակարգում իրականացվել են պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ:

«Տրանսգազ» ՍՊԸ բոլոր գծային շահագործման մասնաճյուղերը ստացել են աշուն-ձմեռ 2016–2017թթ. ժամանակահատվածում աշխատանքի պատրաստվածության համապատասխան անձնագրեր:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում կատարվել են վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ Վայք-Եղեգնաձոր, Վարդենիս-Ջերմուկ և Սևան-Վարդենիս մայրուղային գազատարների վրա: Փոխարինվել են փականային հանգույցների խողովակաշարային ամրանները, նորոգվել է մի շարք մայրուղային գազատարների մեկուսիչ ծածկույթը:

Բացի այդ, գծային մասով իրականացվել են խողովակաշարային ամրանների ստուգում և կարգաբերում, օդային անցումների մեկուսիչ ծածկույթի վերականգնում, գազատարների դժվարանցանելի և սողանքային հատվածների հետազոտում:

Գազաբաշխիչ կայանների նախապատրաստմանն ուղղված միջոցառումների շրջանակում վերանորոգվել են 15 ԳԲԿ-ներ և թվով երեք գազի չափիչ հանգույցներ: Իրականացվել են տեխնոլոգիական սարքերի տեխնիկական սպասարկման, «հոդ-օդ» մեկուսիչ ծածկույթի վերականգնման, օդափոխության, ջրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերի և հակահրդեհային միջոցների նախապատրաստման աշխատանքներ: Կատարվել է գազաբաշխիչ կայանների ախտորոշում:

Ավարտվել են Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում գազի պահեստավորված ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները՝ մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարումն ապահովվելու համար:

Ձեռնարկվել են մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ ձմռան ամիսներին բաժանորդների անխափան գազամատակարարումն ապահովելու համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am