ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017–2019 թթ. ներդրումային ծրագիրը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2017–2019 թթ. ներդրումային ծրագիրը:
2017–2019 թթ. նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 34,72 մլրդ. դրամ, որից գազափոխադրման համակարգում ` 26,92 մլրդ. դրամ, գազաբաշխման համակարգում` 7,80 մլրդ դրամ:
Ներդրումային ծրագրի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: