Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը խորհրդակցություն է անցկացրել ընկերության ստորաբաժանումների ղեկավարների և գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ԳԳՄ-ների գործունեության արդյունքները 2016 թվականին, հստակեցվել են 2017 թ. անելիքները, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել համատեղ աշխատանքները ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ հետ, ժամանակին բացահայտել գազ սպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում անվտանգության նորմերի խախտման դեպքերը և արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները այդ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Քննարկվեցին նաև այլ կազմակերպչական հարցեր և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 517 ԿԲ)