«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը նախապատրաստվում է նոր խաղաշրջանին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հունվարի 4-ից սկսել է նախապատրաստվել է 2017 թ. խաղաշրջանին:
Տեխնիկատակտիկական մարզումներն անցկացվում են շաբաթական երկու անգամ փակ դահլիջում, իսկ ֆիզիկական պատրաստվածության պարապմունքները՝ կիրակի օրերին Թումանյանի անվան այգում: Հատուկ ուշադրություն է դարձվում խաղացողների ուժային հնարավորությունների, ընդհանուր և հատուկ դիմացկունության զարգացմանը, համակարգված խաղային ունակությունների կատարելագործմանը:
Այս խաղաշրջանում թիմը համալրվել է նոր ֆուտբոլիստներով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներից: Մարզիչ Գևորգ Պապյանի խոսքով, ֆուտբոլային թիմի հիմնական կազմը որոշելու նպատակով մարտ ամսից անցկացվելու են ընկերական և ստուգիչ հանդիպումներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հիմնադրվել է 2007 թվականին և հանդիսանում է Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջատարներից մեկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 1222259)