Խորհրդակցություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում

16 հունվարի 2017, 16:54

Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը խորհրդակցություն է անցկացրել ընկերության ստորաբաժանումների ղեկավարների և գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) տնօրենների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ԳԳՄ-ների գործունեության արդյունքները 2016 թվականին, հստակեցվել են 2017 թ. անելիքները, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: Հատուկ ուշադրություն հրավիրվեց բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել համատեղ աշխատանքները ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ հետ, ժամանակին բացահայտել գազ սպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում անվտանգության նորմերի խախտման դեպքերը և արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները այդ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Քննարկվեցին նաև այլ կազմակերպչական հարցեր և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button