2016 թվականի ընթացքում 1–04 ծառայություններում գրանցվել է 54 047 կանչ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի վթարակարգավարական 1–04 ծառայություններում նախորդ տարվա համեմատ 2016 թվականի ընթացքում 15,5 % —ով ավելի կանչ է գրանցվել, ինչը պայմանավորված է վթարակարգավարական ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի ու մշտական հսկողության արդյունքով, ինչպես նաև բնակիչների զգոնությամբ: Անցած տարի ընդամենը ստացվել է 54 047 կանչ:
4208 կանչ եղել է կեղծ, 383-ը՝ ստուգիչ և 10 046 —ը՝ այլ բնույթի:
Գրանցված կանչերից 19 994-ը առնչվում է արտաքին և ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներից գազի արտահոսքին, 750-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մարտ ամսվա նորությունները
- Մեկ օր առանց ծխախոտի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը միացել է «Երկրի ժամը» ակցիային
- 2017 թվականի մարտ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կանցկացվի «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան
- 2017 թվականի մարտ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 427 ԿԲ)