Մեկ օր առանց ծխախոտի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում
«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում 2017 թվականի մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատում, մասնաճյուղերում և դուստր ընկերություններում, ինչպես նաև «Հրազդան-5» հիմնարկում անցկացվել է «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան:
Ինչպես նշեցին «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիային մասնակցած «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները, չնայած որ դժվար է մեկ օրում հրաժարվել տարիներ շարունակ ձևավորված վնասակար սովորույթից, սակայն իրական է անել առաջին քայլը այդ ճանապարհին: Նման նախաձեռնությունները կարող են օգնել ասել ոչ ծխախոտին:
Ակցիայի նպատակն է ընկերության աշխատակիցների ուշադրությունը սևեռել ծխելու խնդրին, ձևավորել դրական վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ և բարձրացնել առանց այդ վնասակար սովորույթի ապրելու ձգտումը:
Մարտ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը միացել է «Երկրի ժամը» ակցիային
- 2017 թվականի մարտ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կանցկացվի «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան
- 2016 թվականի ընթացքում 1–04 ծառայություններում գրանցվել է 54 047 կանչ
- 2017 թվականի մարտ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 748 ԿԲ)