«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում 2017 թվականի մարտի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատում, մասնաճյուղերում և դուստր ընկերություններում, ինչպես նաև «Հրազդան-5» հիմնարկում անցկացվել է «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիան:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի ծխող շատ աշխատակիցներ միացել էին նախաձեռնությանը և ժամը 9:00-ից մինչև 18:00-ն հրաժարվել ծխելուց: Տարիներ շարունակ ծխող որոշ աշխատակիցներ մի քանի ժամով կարողացան հրաժարվել ծխելուց, ոմանց համար այս ակցիան առողջ ապրելակերպի և վնասակար սովորույթից հրաժարվելու սկիզբն էր:
Ինչպես նշեցին «Մեկ օր առանց ծխախոտի» ակցիային մասնակցած «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները, չնայած որ դժվար է մեկ օրում հրաժարվել տարիներ շարունակ ձևավորված վնասակար սովորույթից, սակայն իրական է անել առաջին քայլը այդ ճանապարհին: Նման նախաձեռնությունները կարող են օգնել ասել ոչ ծխախոտին:
Ակցիայի նպատակն է ընկերության աշխատակիցների ուշադրությունը սևեռել ծխելու խնդրին, ձևավորել դրական վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ և բարձրացնել առանց այդ վնասակար սովորույթի ապրելու ձգտումը:
Մեծացված լուսանկար (JPG, 748 ԿԲ)