Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 11-ին տեղի ունեցած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Տնօրենների խորհրդի քննարկման է ներկայացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Հաստատվել են Ընկերության 2017 թվականի բյուջեն, 2017 թվականի աշխատանքային պլանները՝ ուղղված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եկամուտների բարձրացմանն ու ծախսերի կրճատմանը, ինչպես նաև Ընկերության 2017 թվականի ներդրումային ծրագիրը:

Օրակարգում քննարկվել են նաև Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր և ընդունվել համապատասխան որոշումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am