«Սարերի շունչը» քառյակը նախապատրաստվում է «Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլին

18 ապրիլի 2017, 15:38

«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող «Սարերի շունչը» մանկական համույթը նախապատրաստվում է եզրափակիչ փուլին: Երեխաները հավաքվում են շաբաթական երկու անգամ և փորձեր են անցկացնում գեղարվեստական ղեկավարի հետ միասին:

Համույթը ձևավորվել է 2016 թվականին և առաջին անգամ ելույթ է ունեցել Ուֆայում` փառատոնի ընտրական փուլին: Բացի «Սարերի շունչը» քառյակից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնում էին նաև երիտասարդ կատարողներ Ալվինա Տիգրանյանը և Ջիվան Մկրտչյանը:

Քառյակը զբաղեցրել էր երկրորդ տեղը «Ժողովրդական վոկալ» անվանակարգում: Ժյուրիի և հանդիսատեսի դատին պատանի երաժիշտները ներկայացրել էին«Նազանի բրոյի-բրոյի» ժողովրդական երգը:

Էլեն Քալանթարյանը (վոկալ), Գոռ Սարգսյանը (վոկալ), Համլետ Մկրտչյանը (դուդուկ) և Ալեն Իսախանյանը (քամանչա) երաժշտությամբ զբաղվում են փոքր տարիքից: Երեխաները շատ ոգևորված են իրենց հաջող ելույթով Ուֆայում և «Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությամբ:

Նրանք շատ են սիրում երաժշտությունը, իսկ մասնակցությունը «Ֆակել»-ին ընկալում են որպես մեծ բեմում առաջին քայլ: Պատանի երաժիշտները երազում են նոր ստեղծագործական հաջողությունների մասին և ցանկանում են հետագայում ևս հանդես գալ քառյակով:

«Մեր քառյակի ձևավորման պահից շատ ենք մտերմացել, դարձել ենք իսկական երաժշտական թիմ: Ես և իմ ընկերները՝ Գոռը, Համլետը և Ալենը, շատ ուրախ ենք, որ „Ֆակել“ փառատոնի շնորհիվ ձևավորվեց այսպիսի լավ համույթ: Հուսով եմ, որ փառատոնի ավարտից հետո մենք նույնպես կշարունակենք միասին հանդես գալ», — պատմում է վոկալիստ Էլեն Քալանթարյանը:

Համույթը Սոչիում նույնպես ելույթ կունենա «Ժողովրդական վոկալ» անվանակարգում: Պատանի երաժիշտների համար շատ կարևոր է, որ իրենց կատարումներով ներդրում ունեն հայկական երաժշտական ավանդույթների պահպանման գործում: Դա, ըստ «Սարերի շունչը» քառյակի մասնակիցների, հնարավորություն է տալիս դուդուկի և քյամանչայի զարմանահրաշ հնչեղությունը, ժողովրդական երգերի գրավիչ մեղեդիները ներկայացնելու հայկական ժողովրդական արվեստի երկրպագուներին և երաժշտասերներին ընդհանրապես:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button