Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը
Ապրիլի 11-ին տեղի ունեցած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Տնօրենների խորհրդի քննարկման է ներկայացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:
Հաստատվել են Ընկերության 2017 թվականի բյուջեն, 2017 թվականի աշխատանքային պլանները՝ ուղղված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եկամուտների բարձրացմանն ու ծախսերի կրճատմանը, ինչպես նաև Ընկերության 2017 թվականի ներդրումային ծրագիրը:
Օրակարգում քննարկվել են նաև Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր և ընդունվել համապատասխան որոշումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- 2017 թվականի ապրիլ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Սարերի շունչը» քառյակը նախապատրաստվում է «Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլին
- 2017 թվականի ապրիլ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Ստորագրվել է երկկողմ համաձայնագիր