«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվեց «2017թ. լավագույն եռակցող» մրցույթը
Ապրիլի 17-ից 21-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում և «Տրանսգազ» ՍՊԸ-ում անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի մեկնարկը
Մրցույթին մասնակցում էին առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող 18 եռակցողներ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղերից, «Տրանսգազ» ՍՊԸ-ից, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ —ից և «Հրազդան-5» հիմնարկից, որոնք անցել են գիտելիքների ստուգում (ատեստացիա) «Եռակցողների ատեստավորման կարգի» պահանջների համաձայն:
Մրցույթը բաղկացած էր երկու առաջադրանքներից՝ տեսական և գործնական:
Մրցույթը անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Մրցույթ-ստուգատեսի առաջին փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է «Տրանսգազ» ՍՊԸ 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Էդգար Այդինյանը՝ արժանանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» կոչմանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են 6-րդ կարգի էլեկտրաեռակցողներ Արմեն Քոչարյանը («Տրանսգազ» ՍՊԸ) և Մարտին Շխրդումյան («Տրանսգազ» ՍՊԸ):
Մրցույթ-ստուգատեսի հաղթողները՝ (ձախից աջ) Մարտին Շխրդումյան (3-րդ տեղ), Էդգար Այդինյան (1-ին տեղ), Արմեն Քոչարյան (2-րդ տեղ)
Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը շնորհավորում է մրցույթ-ստուգատեսի հաղթողներին
Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը շնորհավորում է մրցույթ-ստուգատեսի հաղթողներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթ-ստուգատեսը կազմակերպվում է եռակցման աշխատանքներում կիրառվող առաջատար մեթոդների տարածման, ինչպես նաև եռակցողի մասնագիտության հեղինակության բարձրացման նպատակով:
Հաղթողը կմասնակցի «Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթին, որն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերին ՌԴ-ում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանն ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ
- Սոչիում ավարտվեց «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնը
- «Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»
- Փառատոնի օրագիրը
- «Ֆակել» փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Պատանի նկարիչ» մրցույթը
Մեծացված լուսանկար (JPG, 766 ԿԲ)