2017 թվականի առաջին եռամսյակում «թեժ գծով» ստացվել է 426 զանգ
2017 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 426 զանգ: Գրանցված հեռախոսազանգերի հիմնական մասը կազմել են տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:
«Թեժ գիծն» ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել «թեժ գծի» հեռախոսահամարով՝ 29-49-04, երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանն ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ
- Սոչիում ավարտվեց «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնը
- «Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»
- Փառատոնի օրագիրը
- «Ֆակել» փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Պատանի նկարիչ» մրցույթը