«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը
Մայիսի 12-ին Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հատուկ դպրոցում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը:
Վարժանքին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:
Սցենարի համաձայն՝ թիվ 17 հատուկ դպրոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկում։ Ուսումնավարժության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել երեխաների տարահանման և անվտանգ գոտի ապահով տեղափոխման գորոծողություններին:
1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:
Մայիսի 10-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը Երևանի պետական համալսարանում մասնակցել էր «Հակառակորդի կողմից ռմբակոծության դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որը նույնպես անցկացրել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:
Իսկ մայիսի 4-ին 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել էր Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում կազմակերպված ուսումնավարժությանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանն ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ
- Սոչիում ավարտվեց «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնը
- «Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»
- Փառատոնի օրագիրը
- «Ֆակել» փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Պատանի նկարիչ» մրցույթը
Մեծացված լուսանկար (JPG, 957 ԿԲ)