Սոչիում ավարտվեց «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնը

Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, որի ժամանակ պարգևատրվեցին «Գազպրոմ» ՀԲԸ-ի դուստր ընկերությունների ստեղծագործական համույթները և կատարողները: Բեմ բարձրացան առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած և հատուկ մրցանակների արժանացած մասնակիցները:

Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Ալեն Իսախանյան, Էլեն Քալանթարյան և փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան

Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Ալեն Իսախանյան, Էլեն Քալանթարյան և փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացնող «Սարերի շունչը» քառյակը «Ժողովրդական վոկալ (համույթ)» անվանակարգում (11–16 տարեկանների միջին տարիքային խումբ) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:


«Ժյուրին հայտնվել էր շատ բարդ պայմաններում, քանի որ մասնակիցների ստեղծագործական մակարդակը կարելի է համեմատել պրոֆեսիոնալների հետ: Իսկ նման կատարումները գնահատելու համար բոլորովին այլ մոտեցումներ են անհրաժեշտ», — նշեց փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան:

Արդյունքները հայտարարված են, մրցանակները հանձնված, իսկ փառատոնի այն մասնակիցները, ովքեր չարժանացան պարգևների, ամենայն հավանականությամբ, ապագայում կհասնեն հաջողության: Այդ հետաքրքիր օրն ավարտվեց հաղթողների և մրցանակակիրների ելույթներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am