«Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպել էր տոնական միջոցառում երեխաների համար
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:
Փոքրիկների համար կազմակերպվել էր ուրախ շոու-ծրագիր, որի ընթացքում նրանց զվարճացնում էին «ապաչի հնդկացիները»: Երեխաները մասնակցեցին մի շարք թեմատիկ և հետաքրքրաշարժ խաղերի ու վիկտորինաների՝ «Ոսկե տենդ», «Ամուր ձեռք» և այլն:
Փոքրիկներից շատերին հետաքրքրեց ակվագրիմը, որի տեխնիկային նրանք ծանոթացան միջոցառման ընթացքում: Երեխաների համար կազմակերպվել էր նաև զբոսանք պոնիներով, տեղադրված էր մանկական ատրակցիոն՝ բատուտ:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)