Սպորտը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների կյանքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեծ ուշադրություն է դարձվում ընկերության աշխատակիցների և նրանց երեխաների շրջանում սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի և մարզումների քարոզմանը:

«Գազպրոմ Արմենիա»-ն ունի իր ֆուտբոլային թիմը, որը բավականին հաջող հանդես է գալիս տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների հավաքականների միջև կազմակերպվող մրցախաղերին: Ընկերության ֆուտբոլային թիմը ձևավորվել է 2007 թվականին: Այսօր այն Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջատարներից մեկն է և որոշակի հաջողություններ է արձանագրել մի շարք մրցաշարերում:

Սպորտի նկատմամբ սերը ձևավորվում է փոքր տարիքից և հաշվի առնելով դա՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստները մարզումների մասնակից են դարձնում նաև իրենց երեխաներին, որոնք ֆուտբոլային պարապմունքների միջոցով իրենց առաջին քայլերն են անում սպորտում:





Ֆուտբոլիստների խոսքով, մարզումներին և ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել թիմային փոխգործակցության անգնահատելի փորձ, սովորեցնում ուժերը կենտրոնացնել ընդհանուր նպատակին հասնելու համար:

Մարզահրապարակներում ձևավորված համախմբվածությունն ու միասնականությունը օգնում են իրենց նաև առօրյա աշխատանքում, դառնում հիմք՝ արտադրական գործունեության մեջ հաջողության հասնելու համար:


Բացի այդ, ընկերության վարչական համալիրի տարածքում գտնվող թենիսի կորտում աշխատակիցների երեխաների համար անցկացվում են մեծ թենիսի կանոնավոր պարապմունքներ պրոֆեսիոնալ մարզիչի հետ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am