Սպորտը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների կյանքում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեծ ուշադրություն է դարձվում ընկերության աշխատակիցների և նրանց երեխաների շրջանում սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի և մարզումների քարոզմանը:
«Գազպրոմ Արմենիա»-ն ունի իր ֆուտբոլային թիմը, որը բավականին հաջող հանդես է գալիս տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների հավաքականների միջև կազմակերպվող մրցախաղերին: Ընկերության ֆուտբոլային թիմը ձևավորվել է 2007 թվականին: Այսօր այն Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջատարներից մեկն է և որոշակի հաջողություններ է արձանագրել մի շարք մրցաշարերում:
Սպորտի նկատմամբ սերը ձևավորվում է փոքր տարիքից և հաշվի առնելով դա՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստները մարզումների մասնակից են դարձնում նաև իրենց երեխաներին, որոնք ֆուտբոլային պարապմունքների միջոցով իրենց առաջին քայլերն են անում սպորտում:
Ֆուտբոլիստների խոսքով, մարզումներին և ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել թիմային փոխգործակցության անգնահատելի փորձ, սովորեցնում ուժերը կենտրոնացնել ընդհանուր նպատակին հասնելու համար:
Մարզահրապարակներում ձևավորված համախմբվածությունն ու միասնականությունը օգնում են իրենց նաև առօրյա աշխատանքում, դառնում հիմք՝ արտադրական գործունեության մեջ հաջողության հասնելու համար:
Բացի այդ, ընկերության վարչական համալիրի տարածքում գտնվող թենիսի կորտում աշխատակիցների երեխաների համար անցկացվում են մեծ թենիսի կանոնավոր պարապմունքներ պրոֆեսիոնալ մարզիչի հետ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանության թեմայով սեմինար
- 2017 թվականի հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մեկնարկել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» հերթական ակցիան
- «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն այցելեց ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)