«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանության թեմայով սեմինար
«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ում հունիսի 28-ին և 29-ին անցկացվել է երկօրյա սեմինար՝ «Կենցաղային աղտոտումից շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրները: Բնապահպանական իրազեկման և էկոտուրիզմի արդյունավետությունը» թեմայով:
Սեմինարը կազմակերպվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ագային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների համար: Միջոցառմանը մասնակցել են նաև «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ տեխնիկական բաժինների մասնագետները:
Տեղեկատվական-ճանաչողական շնորհանդեսի ընթացքում ծավալվեցին քննարկումներ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի շուրջ, այնուհետև ուսանողները ստացան առաջադրանք՝ պատրաստել ռեֆերատ շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով:
Երեք լավագույն աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին Քրիստինա Ղարիբյանը («Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետ), Հարություն Բաբայանը («Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետ) և Էդմոնդ Կարակաշյանը (շինարարության ֆակուլտետ):
Միջոցառման ավարտին ուսանողները ստացան սեմինարին մասնակցելու վկայականներ:
«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸԳլխավորտնօրենիտեղակալ—ԳլխավորճարտարագետԱշոտՀակոբյանի խոսքով, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները հանդիսանում են ընկերության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը:
«Նմանատիպ սեմինարների անցկացումը լավ հարթակ է բնապահպանական հարցերի քննարկման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման ուղիները գտնելու համար: Այսօր այստեղ հավաքվել են ապագա մասնագետները, որոնք զբաղվելու են քաղաքային տնտեսության, մասնավորապես՝ ջերմագազամատակարարման հարցերով, և բնապահպանական գիտելիքները մեծ դերակատարություն են ունենալու իրենց հետագա աշխատանքի տեսանկյունից: Ուրախ ենք, որ „Գազպրոմ Արմենիա“-ն իր ներդրումն ունի երիտասարդների բնապահպանական դաստիարակության գործում», — նշել է Աշոտ Հակոբյանը:
«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸԳլխավորտնօրենիտեղակալ—Գլխավորճարտարագետը նշել է, որ 2017 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ և ակցիաներ՝ ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ բուհերի ուսանողների մասնակցությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)