Նախորդ տարվա համեմատ 2017 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները
2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 33%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1088.5 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 1057.7 մլն խ.մ, ինչը 34,3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 181.6%-ով էներգետիկայի և 5,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 216.9 և 92.8 մլն խ.մ: Ավելացել նաև գազի սպառման ծավալները 34,7%-ով այլ սպառողների և 27,8%-ով բնակչության կողմից՝ կազմելով համապատասխանաբար 146.4 և 382.3 մլն խ.մ: 2,3%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 219.2 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն