Վարժանք «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով
Երևանի քաղաքապետի 09.01.2017թ. «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման համաձայն, օգոստոսի 11-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք ՝ վթարավերականգնման աշխատանքների և տրանսպորտային սպասարկման, Նյութատեխնիկական մատակարարման, Հակավթարային համակարգի կոորդինացման և հակահրդեհային, Կապի և իրազեկման, Ինժեներական հետախուզման և վթարների վերլուծության, էներգաապահովման և լուսաքողարկման ծառայությունների և Տարահանմաև հանձնաժողովի մասնակցությամբ:
Գործնական միջոցառումներն անցկացվել են 2 տեղամասերում հաջորդաբար:
Առաջին տեղամասում ուսումնական վարժանքի սցենարով, օգոստոսի 11-ին ժամը 10- ֊ին ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ կայանները ՀՀ տարածքում, 19 կմ խորության վրա գրանցել են 4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գրանցվել է 6 բալ: Երկրաշարժի տևողությունը կազմել է 15 վայրկյան: Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, հայտարարվել է Արտակարգ իրավիճակ: Երկրաշարժի հետևանքով վնասվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան վիրավորներ:
Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ԱԻ և ՔՊ պետը տալիս է հրաման՝ իրականացնել անձնակազմի տարահանումը: Ստանալով «հայտարարված է հավաք» ազդանշանը համապատասխան ծառայությունները շենքից տարահանում են ողջ անձնակազմը և իրականացնում անձնակազմի հաշվառում:
2-րդ տեղամասում իրականացվում են Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ:
Ըստ սցենարի, երկրաշարժի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ, առաջացել է հրդեհ, կան փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ էներզետիկ համակարգը, կան վիրավորներ: Հետախուզության արդյունքում պարզվել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչական շենքի մուտքը և աշխատողները մնացել են արգելափակված, կա երկու վիրավոր:
Անմիջապես էներգաապահովման և լուսաքողարկման ծառայությունն իրականացնում է շենքի էլեկտրասարքավորումների էլեկտրասնուցման վթարային անջատում:
Ինժեներական հետախուզման և վթարների վերլուծության ծառայությունն իրականացնում է հետախուզություն, որի արդյունքում պարզվում է, որ այրվում է 40 քառ. մետր տարածք: Ծառայությունները Վարչության նախազահ-Գլխավոր տնօրենի հրամանով իրականացնում են հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքներ, բացում են փլուզված մուտքը, տարահանում են շենքում գտնվող մարդկանց և ցուցաբերում աոաջին բուժօգնությունը, ապա իրականացնում են շենքի վթարված կոմունալ էներգետիկ համակարգերի վերականգնում:
Ուսումնական վարժանքի նպատակն է.
— ստուգել ԱԻ և ՔՊ ծառայությունների (տարհանման հանձնաժողովի) անձնակազմի գիտելիքները երկրաշարժի ժամանակ,
— ուսումնասիրել և կատարելագործել ԱԻ և ՔՊ ծառայությունների (տարհանման հանձնաժողովի) անձնակազմի գործնական ունակությունները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն