«Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում հոկտեմբերի 27-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի բուսաբանական այգում կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների համար: Միջոցառմանը մասնակցել էին նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները:
Սեմինարի ընթացքում Տեխնիկական բաժնի մասնագետները պատմեցին Ընկերության բնապահպանական քաղաքականության մասին, ինչպես նաև անցկացրին ամփոփ դասընթաց շրջակա միջավայրի պահպանման թեմայով:
Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետ Հրաչյա Սարգսյանը, նմանատիպ բնապահպանական-քարոզչական միջոցառումների կազմակերպումը դպրոցականների և ուսանողների համար շատ կարևոր դեր ունի բնության հանդեպ ճիշտ վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից:
«Սա „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ կողմից կազմակերպված հերթական բնապահպանական միջոցառումն է ուսանողների համար: Հատկանշական է, որ երեխաները դրսևորում են մեծ հետաքրքրություն նմանատիպ ակցիաների նկատմամբ, և մենք ձգտում ենք էլ ավելի շատ ինֆորմացիա տրամադրել շրջակա միջավայրի պահպանման մասին, սովորեցնել իրենց սիրել և պահպանել բնությունը: Շատ կարևոր է, որ մատաղ սերունդի մոտ ձևավորվի ճիշտ բնապահպանական մտածելակերպ», — նշել է Հ.Սարգսյանը:Սեմինարից հետո Բուսաբանական այգու աշխատակիցներն անցկացրին էքսկուրսիա միջոցառման մասնակիցների համար: Այստեղ ստեղված են անհրաժեշտ պայմանները Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև Կովկասի, Ղրիմի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի բուսական աշխարհը ներկայացնող հարյուրավոր բույսերի պահպանման համար:
Միջոցառումն ավարտվեց նկարչական պլեներով, որի ընթացքում գեղարվեստի քոլեջի ուսանողները գեղատեսիլ լանդշաֆտների էսքիզներ կատարեցին: Երիտասարդ նկարիչների ավարտված նկարները կներկայացվեն «Աշնան գույները» ցուցահանդեսին, որը նոյեմբերին տեղի կունենա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար
- 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)