Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով
Հոկտեմբերի 28-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմն անցկացրեց, այս տարի նախատեսված հերթական ընկերական հանդիպումներից մեկը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտի արհեստական ծածկույթով դաշտում անցկացվեց «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի և հանրապետության տարբեր ֆուտբոլային ակումբները ներկայացնող մարզիչների և ֆուտբոլիստների հավաքականի ընկերական հանդիպումը:
«Գազպրոմ Արմենիա» թիմի մրցակիցները ունեին տարածքային առավելություն, ավելի լավ էին տիրապետում գնդակին, հատկապես առաջին խաղակեսում,քանի որ խաղում էին հարձակողական ոճով:
«Գազպրոմ Արմենիա» թիմն ընտրել էր պաշտպանողական մարտավարություն, գրագետ կերպով պաշտպանվում էր, արագ անցնելով հակահարձակմանը: Գեղեցիկ խաղն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։
«Գազպրոմ Արմենիա» թիմի հաղթանակին նպաստեցին Վլադիմիր Մովսիսյանի (Ֆինանսական բաժին), Հովհաննես Մամբրեյանի (Երևանի ԳԳՄ) և Գևորգ Խաչիկյանի (Մրցակցային գնումների նախապատրաստման և անցկացման բաժին) գոլերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
- «Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար
- 2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ
- Հանրապետությունում գազ սպառող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 686 հազար
- 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «թեժ գծով» ստացվել է 1084 զանգ
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)