Ընկերական խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հաղթանակով

Հոկտեմբերի 28-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմն անցկացրեց, այս տարի նախատեսված հերթական ընկերական հանդիպումներից մեկը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտի արհեստական ծածկույթով դաշտում անցկացվեց «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի և հանրապետության տարբեր ֆուտբոլային ակումբները ներկայացնող մարզիչների և ֆուտբոլիստների հավաքականի ընկերական հանդիպումը:

«Գազպրոմ Արմենիա» թիմի մրցակիցները ունեին տարածքային առավելություն, ավելի լավ էին տիրապետում գնդակին, հատկապես առաջին խաղակեսում,քանի որ խաղում էին հարձակողական ոճով:

«Գազպրոմ Արմենիա» թիմն ընտրել էր պաշտպանողական մարտավարություն, գրագետ կերպով պաշտպանվում էր, արագ անցնելով հակահարձակմանը: Գեղեցիկ խաղն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։

«Գազպրոմ Արմենիա» թիմի հաղթանակին նպաստեցին Վլադիմիր Մովսիսյանի (Ֆինանսական բաժին), Հովհաննես Մամբրեյանի (Երևանի ԳԳՄ) և Գևորգ Խաչիկյանի (Մրցակցային գնումների նախապատրաստման և անցկացման բաժին) գոլերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am