«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մաքրման աշխատանքներ իրականացրեց զբոսայգիներից մեկում
«Գազպրոմ» ՀԲԸ—ում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մաքրման աշխատանքներ իրականացրեց Երևանի արվարձանների զբոսայգիներից մեկի տարածքում:
Տարածքը մաքրվեց պլաստիկ շշերից, տոպրակներից, ապակիներից և այլ թափոններից: Հավաքված աղբը տեղափոխվեց մասնագիտացված աղբավայր և ուղարկվեց վերամշակման:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները նշեցին, որ մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ են մասնակցում նմանատիպ ակցիաներին, քանի որ շատ կարևոր է քաղաքի զբոսայգիների և անտառածածկ տարածքների մաքրությունը: Երևանի կանաչ գոտիներում իրենց հանգիստն են անցկացնում ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները, և մաքրության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 2917605)