Չինաստանում կայացած եռակցողների միջազգային մրցութում «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչն արժանացել է ոսկե մեդալի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Էդգար Այդինյանը զբաղեցրել է առաջին տեղը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների եռակցողների Առաջին միջազգային մրցույթում:

Մասնագիտական վարպետության մրցույթն անցել էր նոյեմբերի 4-ից 14-ը Չինաստանի Լանֆան քաղաքում:

Է.Այդինյանը հաղթող է ճանաչվել «Ձեռքի էլեկտրաեռակցում» անվանակարգում:

Մրցույթին մասնակցել են 58 երակցողներ ՇՀԿ 14 երկրներից :

«Այս հաղթանակը մասնագիտական շատ կարևոր նվաճում է ինձ համար: Միաժամանակ դա մեծ պատասխանատվություն է և պատիվ, քանի որ միջազգային նման մրցույթում ներկայացրել եմ իմ երկիրը և իմ ընկերությունը», — նշել է Է.Այդինյանը:

Է.Այդինյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸում: Ապրիլի 17-ից 21-ը կայացած մասնագիտական վարպետության մրցույթստուգատեսին նա արժանանացել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» կոչմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am