2017 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 996 մլն խ.մ բնական գազ

2017 թվականի հունվարդեկտեմբեր ամիսներին ՌԴից Հայաստան է ներկրվել 1 996 մլն խ.մ բնական գազ, ինչը 131.5 մլն խ.մով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 941.4 մլն խ.մ բնական գազ:

Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 422.0 և 188.6 մլն խ.մ:

Բնակչության կողմից սպառման ծավալներն անցած տարի կազմել են 621.5 մլն խ.մ, ԱԳԼՃԿների կողմից՝477.6 մլն խ.մ:

Այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են 231.8 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am