Երեւանում տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը
Հունվարի 23-ին Երեւանում տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018 թվականի բյուջեի և ներդրումային ծրագրի նախագծերը: Օրակարգային հարցերի շարքում անդրադարձ է կատարվել նաև Ընկերության 2018 թվականի կապիտալ նորոգման ծրագրի նախագծին:
Տնօրենների խորհուրդն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ստորգետնյա գազի պահեստավորման համակարգի աշխտորոշման միջնաժամկետ ծրագրի նախագիծը, ինչպես նաև գազափոխադրման համակարգի հուսալիության բարձրացմանն ուղղված միջոցառումների միջնաժամկետ ծրագրի նախագիծը:
Քննարկվել են նաեւ Ընկերության ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, ընդունվել են համապատասխան որոշումներ:
Նույն օրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամներն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ, ծանոթացել են աշխատանքների ընթացքին:
Նշվել է, որ համալիրում գործելու են դպրոց, մանկապարտեզ, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ:
Նախագիծն իրագործվում է «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ՝ «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
2017 թվականի 12 ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2018 թվականի հունվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը 2017 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 996 մլն խ.մ բնական գազ 2018 թվականի հունվար ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը 2017 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1507 զանգ
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)