2017 թվականի 12 ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվարդեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածումԸնկերության կողմից վճարվել է 39,717,691.5 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 21-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸն` 5,674,599.9 հազար դրամ և 907-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸն՝ 128,756.1 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 125-րդ տեղը՝ 1,295,927.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am